«Այ քեզ գրպանահատություն». Արտավազդ Եղոյանն էլ բողոքում անօրինական տուգանքներից (լուսանկար)
«Այ քեզ գրպանահատություն… Սա իմ ընկերոջ՝ ակադեմիկոս Գագիկ Կարապետյանի մեքենան է՝ 30. 06. 2014թ. – ին կայանած Լեոյի փողոցի վրա: Շտապեմ տեղեկացնել, որ մեքենային ոչինչ չի պատահել: Փողոցն է քարուքանդ վիճակում: Վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Պատկերացրեք, թե ինչ աստիճանի են ագահացել, որ 5000դ. տուգանք են նշանակել, իբր մեքենան կայանել է կարմիր գծերով նշված տարածքում: Այն դեպքում, երբ ինչպես տեսնում եք, փողոցի վերանորոգումը դեռ ընթացքի մեջ է: Այսինքն, ոչ ասվալտ կա, առավել ևս՝ ոչ կարմիր գծանշում: Եվ դեռ օրերս էլ հրավիրել են դատարան, տուգանքը ուշացնելու համար: Ի դեպ ընկերս տեղեկացրեց, որ իրեն ասել են՝ եթե 5000-ը հիմա մուծես, դատի չենք տա; Հավելեմ, որ ծանուցումը հենց նոր է ստացել՝ 20 օր անց: Օրերս էլ տղայիս են տուգանել 10.000 դրամով: Նա էլ ձախ շրջադարձի ժամանակ, կայանած ավտոբուսից խուսափելով, առջևի անիվով աննշան տրորել էր հոծ գիծը: Դե արի ու զայրույթից մի խենթացիր…»: