Բաժիններ՝

Պուտինը կարծում է, որ ԱՄՀ-ը պետք է դադարեցնի Ուկրաինային վարկեր տրամադրելը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պետք է դադարեցնի Ուկրաինային վարկ տրամադրելը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Պուտինը մանրամասնել է, որ ընդհանուր առմամբ իրենք դեմ չեն Ուկրաինային տնտեսական օգնություն ցուցաբերելուն, այդ թվում նաև ԱՄՀ-ի կողմից. «Դրա հետ մեկտեղ մենք կցանկանայինք հատուկ ուշադրություն հրավիրել նրա, որ ԱՄՀ-ի աշխատանքային պրակտիկան այնպիսին է, որ նա ֆինանսական օգնություն չի հատկացնում պատերազմող երկրին:

Ես կարծում եմ, որ դա ճիշտ է, և հուսով եմ, որ Ուկրաինայի դեպքում նույնպես կշարունակվի այդ պրակտիկան: Պատերազմող երկիրն իր տնտեսության աջակցման համար հատկացվող գումարները սովարաբար ուղղում է ռազմական գործողություններին և յուրացնում է դրանք:

Ուկրաինայում (ԱՄՀ-ի) առաջին տրանշից հետո հենց դա էլ տեղի է ունենում: Պետք է դադարեցնել ռազմական գործողությունները և հետո նոր հատկացնել գումարները: ԱՄՀ-ի հատկացրած գումարների հետ տեղի է ունենում նույնը, ինչը տեղի ունեցավ նախորդ տարեվերջին Ռուսաստանից Ուկրաինայի ստացած գումարների հետ»:

Այս տարվա ապրիլի 30-ին ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդը հավանության էր արժանացրել Ուկրաինային օգնելու մասին ծրագիրը, որը նախատեսում է առաջիկա երկու տարում հատկացնել 17 միլիարդ դոլարի վարկ: Մայիսին Ուկրաինան ԱՄՀ-ից ստացել է առաջին տրանշը՝ 3.19 միլիարդ դոլար: Ներկայուսմ քննարկվում են Ուկրաինային երկրորդ տրանշի հատկացման պայմանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս