Վոլոդյա Ավետիսյանը ներողություն խնդրեց իր ընտանիքից և մարտական ընկերներից. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
                                    Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանը հանդես եկավ վերջին խոսքով: Նա ասաց, որ ինքը մեղավոր չէ, որ այստեղ է, ռեժիմը, համակարգն է մեղավոր։ Նա նշեց, որ «պատրաստ է նստել», քանի որ հայրենիքի համար պետք է ինքնազոհության գնալ: Ազատամարտիկը համայն հայությանը կոչ արեց գալ, տեր կանգնել Հայաստան պետությանը:
Վոլոդյա Ավետիսյանը ներողություն խնդրեց իր ընտանիքից, մարտական ըններներից՝ նշելով, որ նրանց ապագայի համար պայքարելու է: Դատարանն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության և խարդախության փորձի մեջ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    