Քաղաքացին մեղադրում է Հովհաննես Հովսեփյանին իրեն ահաբեկելու մեջ (տեսանյութ)
ՀՀ կառավարության շենքի առջև այսօր հավաքված քաղաքացիներից մեկը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իր ընտանիքը մեկ տարի է զրկված է ջրից և դրա համար մեղադրեց ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին։
«Իմ բողոքները` ուղղված վարչապետին և նախագահին, արձագանք չեն ստանում: Ինչպե՞ս կարելի է մեկ տարի առանց ջուր թողնել բնակարանը: Գոռ Դարբինյանը ինձ հոկտեմբերից խաբում է, թե այս հարցին լուծում կտրվի»,- ասում է մեր զրուցակիցը:
Բազմաթիվ դիմումներին ի պատասխան, իր խոսքերով, ենթարկվել է ահաբեկության, նրա վրա բղավել են և ասել` ուր ուզում ես բողոքիր: Դիմել է նաև Հ. Հովսեփյանին, բայց վերջինս նույնպես իր աշխատասենյակում բղավել է կնոջ վրա, բացարձակ չի լսել նրան և դուրս է արել աշխատասենյակից:
«Մեր հանդիպումը քիչ էր մնում վերածվեր ձեռնամարտի»,-ասում է քաղաքացին:
Մանրամասները` տեսանյութում: