Բաժիններ՝

Ադրբեջանում երկարաձգել են ռազմածովային ուժերի նախկին հրամանատարին կալանքի տակ պահելու ժամկետը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկարաձգվել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի նախկին հարամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովին կալանքի տակ պահելու ժամկետը: Այս մասին հայտարարել է Սուլթանովի փաստաբան Ադամ Մամեդովը:

Նրա խոսքերով՝ Բաքվի ռազմական դատարանը, դիտարկելով հետաքննչական մարմնի դիմումը, որոշել է երեք ամսով երկարաձգել Սուլթանովին կալանքի տակ պահելու ժամկետը: Ավելի վաղ Հանրապետական դատախազությունը ստուգումներ էր անցկացրել ռազմոծվային ուժերում, որի ժամանակ հայտնաբերվել էին իրավախախտումներ:

Դրա հետ կապված՝ հարուցվել էր քրեական գործ, ձերբակալվել էր մի քանի մարդ, այդ թվում նաև Սուլթանովը: Դրանից հետո Բաքվի ռազմական դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանքը: Սուլթանովը մեղադրվում է 313-րդ (ծառայողական կեղծիք) և 179-րդ (խոշոր չափի գումարների յուրացում կամ վատնում) հոդվածներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս