ԱՄՆ-ում հետաքննություն է սկսել գյուլենական 19 դպրոցի նկատմամբ. Sabah

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում հետաքննություն է սկսել Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապված 19 դպրոցի նկատմամբ: Դա մասնավորապես առնչվում է Օհայոյում գտնվող դպրոցների 19 նախկին դասախոսներին:

Երեքշաբթի նրանց հարցաքննել են՝ կապված այդ դպրոցներում քննությունների ժամանակ մեքենայություններ կատարելու, խտրականություն կիրառելու, վատ կառավարելու և անհաջող կրթություն տալու հետ: Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) հետաքրքրված է այդ դպրոցների ֆինանսավորմամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031