Բաժիններ՝

ԵՄ-ի առաջնորդները հավանության են արժանացրել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ընդլայնումը. աղբյուր

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի առաջնորդները հավանության են արժանացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Այս մասին գործակալությանը հայտնել է նրա դիվանագիտական աղբյուրը:

Նրա խոսքերով՝ ԵՄ-ի առաջնորդները նաև հավանության են արժանացրել այն ծրագրերի դադարեցումը, որը Ռուսաստանում իրականացնում են Եվրոպական ներդրումային բանկն ու Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը:

ԵՄ-ի առաջնորդները պատրաստ են հավաքվել ցանկացած պահի՝ վերստին քննարկելու համար Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը: Սրանից առաջ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն ընդլայնել է ռուս պաշտոնյաների ու ընկերությունների դեմ պատժամիջոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս