Իլհամ Ալիևն ընդունել է Ռիչարդ Մորնինգսթարին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին՝ կապված երկրում նրա դիվանագիտական գործունեության ավարտի հետ:

Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական և այլ ոլորտներում կապերի հաջող զարգացումը, կարևորվել է էներգետիկ ոլորտում տևական համագործակցությունը:

Բացի այդ, կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների ներկայիս իրավիճակին ու հեռանկարներին առնչվող հարցերի շուրջ: Մորնինգսթարն Ադրբեջանը լքում է օգոստոսին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում ներկայացրել էր Ֆրենսիս Սեկուտայի թեկնածությունը:

Տեսանյութեր

Լրահոս