Գևորգ Կոստանյանը հրաժարական կտա՞

Լրագրողներն այսօր ՀՀ գլխավոր դատախազ, սահմանդրական բարեփոխումներիր հանձնբաժողովի անդամ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին` եթե սահմանադրական բարեփոխումները տապալվեն, նա հրաժարական կտա՞:

«Սահմանադրական բարեփոխումների տապալման կամ չտապալման հետ կապված չէ իմ աշխատանքը, իմ գործունեությունը: Ես այս խմբում ներգրավված եմ որպես սահմանադրագետ` նկատի ունենալով, որ ես այս մասնագիտական խորհրդում ընդգրկվել եմ ոչ թե որպես գլխավոր դատախազ, այլ այն ժամանակ ես զինվորական դատախազն էի, բայց նկատի ունենալով, որ ես իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչումը ստացել եմ հենց «Պառլամենտարիզմը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով և տարիներ շարունակ դասավանդել և դասավանդում եմ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնում, և միայն դրանով է պայմանավորված իմ մասնակցությունը սահմանադրական մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներին: Դա հեչ կապ չունի իմ դատախազական գործունեության հետ»,-  ի պատասխան ասաց Գ, Կոստանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031