Բաժիններ՝

ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների նիստը Մինսկում կանցկացվի հոկտեմբերի 10-ին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի ու պետության ղեկավարների նիստերը պլանավորված է անցկացնել ընթացիկ տարվա հոկտեմբերի 9-10-ին, Մինսկում:

Լեբեդևը մանրամասնել է, որ ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը կանցկացվի հոկտեմբերի 9-ին, և որ արդեն իսկ հստակեցված է այդ միջոցառման օրակարգը: Լեբեդևը հավելել է, որ նախնական տվյալներով՝ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների մեծ մասը ցանկանում է մեկնել Մինսկ, ուր քննարկվելու են կարևոր հարցեր:

Հարցերից մեկն առնչվելու է Հայրենական Մեծ պատերազմի ավարտի 70-ամյակի նախապատրաստմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս