Դա որակվել է որպես դիվերսիա. Գևորգ Կոստանյանը՝ Քարվաճառի դեպքերի մասին

«Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիները որևէ իրավազորություն չունեն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ խոսելով Քարվաճառում դիվերսիոն գորողությունների մասին:

«Ինչքանով որ ես տեղյակ եմ, արդեն հարուցված է քրեական գործ այդ փաստի կապակցությամբ և ձերբակալված, և կալանավորված անձինք արդեն առկա են: Ես համոզված եմ, որ Ղարաբաղի իրավապահ մարմինները պատշաճ ընթացակարգ կիրականացնեն, և դուք բոլորդ հնարավորություն կունենաք այդ ընթացակարգին հետևելու: Համենայնդեպս, դա դիվերսիա որակվել է, և արդեն քրեական գործը գործը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, եթե չեմ սխալվում, հարուցվել է հենց դիվերսիայի, սպանության և այլ համապատասխան հոդվածներով»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Հարցին՝ արդյոք Ադրբեջանին կհաջողվի՞ ձերբակալված անձանց որպես ռազմագերի ներկայացնել, Գ. Կոտանյանը պատասխանեց. «Եթե ես չեմ սխալվում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վավերացրել է 2001-2002 (ես հստակ ժամկետները կարող է չասեմ), այսպես կոչված, պատերազմի չորս կոնվենցիաները, և վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապեռության իրավապահ մարմինները կարողացել են հստակ տարանջատել՝ որն է գերի, որն է ռազմական հանցագործ հասկացությունները, որն է լրտեսը: Դրանք, ըստ կոնվենցիայի, տարբեր հասկացություններ են, և այդ հասկացությունների շրջանակներում, վստահ եմ, որ ճիշտ իրավական գնահտական կտրվի և անձանց և նրանց գործողություններին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս