Սաակաշվիլին Ալբանիայի կառավարությանը ներկայացրել է բարեփոխումների իրագործման ոլորտում իր փորձը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաաակաշվիլին Տիրանայում հանդիպել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի, ինչպես նաև կառավարության անդամների հետ և նրանց ծանոթացրել է բարեփոխումների իրագործման հարցում իր ունեցած փորձի հետ:

Սաակաշվիլին ընդգծել է, որ Ալբանիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է ու ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր և մեծապես հետաքրքրված է Վրաստանի իրականացրած բարեփոխումներով: Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն հրավիրել են Ալբանիա և ինքն ընդունել է այդ հրավերը:

Սաակաշվիլին ալբանական կողմի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումները որակել է որպես հետաքրքիր ու բովանդակալից՝ ընդգելով, որ վերջին հաշվով դրանք ծառայում են Վրաստանի առաջխաղացմանը:

Տեսանյութեր

Լրահոս