Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ հրադադարի պլանը

Euronews հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ շարժումը մերժել է Իսրայելի հետ հրադադարի պլանը, որն առաջարկել էր Եգիխպտոսը: Ավելի վաղ այդ պլանը հավանության էր արժանացել Կահիրեում տեղի ունեցած ԱՊԼ երկրների արտգործնախարարների գագաթաժողովում:

Պլանի համաձայն, ռազմական գործողությունները պետք է դադարեցվեին այսօր: Իսրայելն արդեն իսկ ընդունել է այդ պլանը և դադարեցրել է ռազմական գործողությունները: Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժումը մերժել է այդ առաջարկը՝ կարծելով, որ դրա ընդունումը կնշանակի սեփական կապիտուլյացիա:

Ընդ որում, ՀԱՄԱՍ-ի ներսում միասնություն չկա տվյալ հարցում: ՀԱՄԱՍ-ի մի շարք ներկայացուցիչների խոսքերով՝ իրենք ոչ թե մերժում են այդ պլանը, այլ՝ քննարկում են հրադադարի հնարավոր պայմանները: Վերջին 8 օրվա ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է առնվազն 189 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս