Բարաք Օբաման ու Սի Ծինփինը քննարկել են Իրանի ու ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրերի հարցը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երեկ հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ, որի ժամանակ քննարկել են երկու երկրների համագործակցության հնարավորությունն Իրանի ու «Վեցյակի» միջև տարվող բանակցություններում:
Այս մասին հայտնել է Սպիտակ տունը: Օբաման ընդգծել է, որ Իրանը պետք է ընդունի անհրաժեշտ քայլեր՝ միջազգային հանրությանը համոզելու համար, որ իր միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ:
Օբաման նաև կողմ է արտահայտվել ԿԺԴՀ-ի հարցում Չինաստանի հետ ջանքերի համակարգման օգտին, որպեսզի Փհենյանը կատարի միջուկային զինաթափման գծով ստանձնած պարտավորությունները:
Պեկինի հետ երկկողմ համագործակցության հետ կապված՝ Օբաման վստահեցրել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է աճող գործնական համագործակցությամբ ու տարակարծությունների հանդեպ կառուցողական դիրքորոշման մեջ: