Բաժիններ՝

Բանտում մահացել է բրեժնևյան ժամանակներից ազատազրկված օրենքով գող» Գենա Սոլյոնին

Ինչպես գրում է  «ПраймКрайм»-ը, նախօրեին ժամը 21։30-ի սահմաններում Վոլոգդայի  N10 բանտային հիվանդանոցում մահացել է 55-ամյա «օրենքով գող» Գեննադի Միխայլովը, ով քրեական շրջանակներում առավել հայտնի էր որպես Գենա Սոլյոնի։

Քրեական աշխարհում նրան համարում են վերջին «դասական» գողը։ Սոլյոնին առանց դադարի ազատազրկում էր կրում 1979 թվականից։ Օրենքով գող է ճանաչվել 1987 թվականին՝ բոլոր ավանդույթների պահպանմամբ, Զլատոուստի բանտում։

1993թ. թվականին ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ սպայի սպանության համար։

Բրեժնևյան ժամանակաշրջանից գտնվելով բանտում՝ նա պահպանել է գողական կյանքի բոլոր կանոնները։ Երբեք չի մասնակցել ազդեցության ոլորտների բաժանմանը և չի հասկացել, թե  ինչ է կատարվում ազատության մեջ գտնվող իր ընկերների հետ։

Ազատազրկումը կրել է ամենախիստ բանտերից մեկում, սակայն մինչև վերջ մնացել է «օրենքով գող» թե՜ դատապարտյալների, թե բանտի ղեկավարության համար։

Նրա կողմից ուղարկված բոլոր խնդրագրերը մերժել են, քանի որ որ Սոլյունին երբեք չի համաձայնել հրաժարվել «օրենքով գողի» կոչումից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս