Հայաստանի փրկությունը նորարարական ձեռնարկությունների զարգացումն է
Հայաստանի փրկությունը նորարարական ձեռնարկությունների զարգացումն է: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Այս հարցում նա ակնկալում է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությունը:
Ըստ Մակարյանի՝ եթե նորարարական ձեռնարկություններին զարկ չտրվի, այսինքն՝ արտադրող, ռեսուրսախնայող, լավ մենեջմենթով, փաստաթղթավորված, արդյունավետ, թափանցիկ, որ հարկերից չեն վախենում, իրենց պետք չի ստվերում լինել, որովհետև իրենց եկամուտները բարձր են, որովհետև արդյունավետ ու մոդեռն ընկերություններ են:
«Այս կատեգորիան, եթե կարողանանք զարգացնել, դա կլինի Հայաստանի համար փրկություն, հակառակ դեպքում մենք անընդհատ կգտնվենք հակասությունների ու դրեյֆի մեջ»,- ասաց Մակարյանը: