Բաժիններ՝

Օբաման ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրել է Ջոն Տեֆտի թեկնածությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում պաշտոնապես առաջադրել է Ջոն Ֆրենսիս Տեֆտի թեկնածությունը: Այս մասին երեկ երեկոյան հայտնել է Սպիտակ տունը:

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ հայտնի էր, որ Օբաման մտադիր է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրել Տեֆտի թեկնածությունը: Ավելին, օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մոսկվան արդեն իսկ իր համաձայնությունը տվել է նրա թեկնածությանը:

Տեֆտն այդ պաշտոնը զբաղեցնելու համար դեռ պետք է ստանա ԱՄՆ կոնգրեսի Սենատի աջակցությունը: Ավելի վաղ Տեֆտը հանդիսացել է Ուկրաինայում, Վրաստանում ու Լիտվայում ԱՄՆ դեսպան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս