Բաժիններ՝

Թուրքիայում վերջնականապես հրապարակվել են գրանցում ստացած նախագահի թեկնածուների անունները

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում նախագահական ընտրություններին մասնակցելու համար պաշտոնական գրանցում է ստացել երեք թեկնածու: Այս մասին հայտարարել է Բարձրագույն ընտրական հանձնաժողովը (YSK):

Թուրքիիայի նախագահի պաշտոնի համար պայքարելու են գործող վարչապետ Ռեջեփ Էրդողանը, Իսլամական համագործակցություն կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուն և քրդերի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը: Նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է օգոստոսի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս