Ծառուկյանի թիմակցին մեղադրում են հափշտակության մեջ (տեսանյութ)
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տեղակալի տեղակալը՝ Արայիկ Կեսոյանը, անշարժ գույքի առքուվաճառքի ժամանակ «կադաստրով, նոտարով խաբել ու 100-140 հազար դոլարի գումար է հափշտակել»: Այսպիսի մեղադրանք այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ հնչեցրեց Մարտունիի շրջանի Զոլաքար համայնքի բնակիչ Սոնիկ Կեսոյանը՝ հաստատելով, որ բարեկամ է Արայիկ Կեսոյանի հետ:
«Թիկունք ունի, փակում են, փակում են՝ դատավորը, քննիչը: Իմ շենքն էլ դրել են կալանքի տակ»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում