Բաժիններ՝

Բաղդադը դադարեցնում է բեռնատար ինքնաթիռների բոլոր թռիչքները քրդական ինքնավարություն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Բաղդադը դադարեցնում է բեռնատար ինքնաթիռների բոլոր թռիչքները քրդական ինքնավարության Էրբիլ և Սուլեյմանիե քաղաքներ: Այս մասին հայտարարել է Իրաքի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Նասեր Բանդարը:

Նա մանրամասնել է, որ իրենք դադարեցնում են միայն բեռնատար ավիափոխադրումները դեպի Էրբիլ ու Սուլեյմանիե, իսկ մարդատար չվերթներում փոփոխություններ չեն գրանցվել:

Այդպիսի որոշումը կարող է լինել Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հայտարարության հետևանք, թե քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլը վերածվում է «Իսլամական պետություն» խմբավորման բազայի: Սրանից առաջ հաղորդվել էր, թե քրդական ինքնավարությունը խզել է իր բոլոր կապերը Բաղդադի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031