Իրաքի քրդերի նավթի վաճառքից ստացվող գումարները ժամանակավորապես պահվում են թուրքական բանկում. Թաներ Յըլդըզ

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածքում արդյուհանված նավթի վաճառքից ստացվող գումարները կուտակվում են Թուրքիայում և դեռ չեն հատկացվել Բաղդադին:

Յըլդըզի խոսքերով՝ Անկարան քանիցս հայտարարել է, որ Իրաքի քրդական ինքնավարության տարածքում արդյունահանված նավթից ստացվող եկամուտները պետք է հատկացվեն Բաղդադին ու Էրբիլին (քրդական ինքնավարության կենտրոն): Նախարարը չի պարզաբանել, թե ինչու նավթի վաճառքից ստացված եկամուտները չի հատկացվել Բաղդադին:

Ներկա դրությամբ թուրքական բանկում հավաքվել է «քրդական նավթի» առաջին խմբաքանակի վաճառքից գոյացած 97 միլիոն դոլար: Սրանից առաջ էլ Յըլդըզը հայտարարել էր, որ այդ գումարները կուտակվում են Halk բանկում:

Իրաքի օրենսդրության համաձայն, Բաղդադի կենտրոնական կառավարությունը նավթի վաճառքից գոյացած հասույթի 17 տոկոսը պետք է հատկացնի քրդական ինքնավարությանը:

Տեսանյութեր

Լրահոս