Բիձինա Իվանիշվիլին թոք-շոու կվարի վրացական հեռուստաալիքի եթերում
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին դառնալու է GDS հեռուստաալիքի հասարակական-ճանաչողական թոք-շոուներից մեկի հեղինակ:
Այս մասին նշված է հեռուստաալիքի Facebook-յան պաշտոնական էջում. «Մենք հաստատում ենք, որ հասարակական-ճանաչողական թոք-շոուի հեղինակն ու համահաղորդավարը Բիձինա Իվանիշվիլին է: Մենք հաստատում ենք, որ ներկայումս դա գաղափար է, իսկ նախագիծն ընդհանուր առմամբ գտնվում է մշակաման գործընթացում»:
GDS հեռուստաալիքն ամբողջովին պատկանում է նախկին վարչապետի որդուն՝ Բերա Իվանիշվիլուն: