Ջեյմս Ափաթուրայը վաղը կժամանի Թբիլիսի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյհմս Ափաթուրայը վաղը կժամանի Թբիլիսի:
Այստեղ Ափաթուրայը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահի, վարչապետի, պաշտպանության նախարարի, արտգործնախարարի, ինչպես նաև եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարարի հետ:
Այդ հանդիպումներում քննարկվելու են Վրաստանի եվրաատլանտյան ինտեգմանն ու Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախապատրաստմանն առնչվող հարցեր: Ջեյմս Ափաթուրայը Վրաստանը կլքի հուլիսի 10-ին: