Ծնվել է Նունե Եսայանի և Ավո Խալաթյանի երկրորդ բալիկը. ESem.am
ESem.am-ն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ դերասան Ավո Խալաթյանն ու երգչուհի նունե Եսայանը սպասում են իրենց երկրորդ բալիկին:
Երեկ՝ հուլիսի 7-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնվել է հայտնի զույգի երկրորդ բալիկը: 3 կգ 440 գրամ քաշով և 51 սմ հասակով դստերը զույգն Էլիզաբեթ է կոչել: Ըստ Ավոյի՝ անվան ընտրությունն ինքն ու որդին` Հենրիին են արել:
Կրկնակի հայրացած Ավոյի խոսքով՝ Հենրին անսահման երջանիկ է քույրիկ ունենալու կապակցությամբ:
«Այս պահին ունեցած զգացողություններս աննկարագրելի են, անսահման երջանիկ ենք և´ ես, և´ Նունեն, և´ Հենրին, ով մեզնից շատ էր սպասում քույրիկի ծնվելուն: Նունեի ու փոքրիկիս հետ ամեն բան կարգին է. հավանաբար երկու օրից տուն կգնանք»,- ESem.am-ի հետ զրույցում ասել է դերասան հայրիկը:
Մանրամասներն՝ այստեղ