Հանրապետությունից բացակայող հարևանը «ջրում» էր ներքևի հարկի գրասենյակը
Հուլիսի 5-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ահարոնյան փողոցի թիվ 10 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ջրալցվում է նկուղային հարկի գրասենյակային տարածքը, ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է մուտք գործել բնակարան, որի բնակիչը բացակայում է հանրապետությունից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և դադարեցրել ջրի հոսքը: