Բաժիններ՝

2014 թվականի հունիսն Իրաքում դարձավ ամենաարյունոտ ամիսը՝ սկսած 2007 թվականի մայիսից

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի հունիսն Իրաքում դարձավ ամենաարյունոտ ամիսը վերջին 7 տարում: Հունիսին զինյալների կողմից սպանվածների թիվը հասնում է մոտավորապես 2000 մարդու: Այս մասին են վկայել Իրաքի կառավարության տվյալները:

Իրաքի առողջապահության, ներքին գործերի ու պաշտպանության նախարարությունների տվյալներով՝ 2014 թվականի հունիսին Իրաքում իսլամիստ զինյալների գործողությունների հետևանքով զոհվել է 1922 մարդ, որոնցից 1393-ը խաղաղ բնակիչներ են, 380-ը՝ զինծառայողներ և 149-ը՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ:

2007 թվականի մայիսից սկսած՝ Իրաքում որևէ ամսվա ընթացքում չէր գրանցվել զոհերի նման ցուցանիշ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս