Ընդդիմությունը Տիգրան Սարգսյանին քարշ կտա արդարադատության առաջ պատասխան տալու. ԵՀՄՖ նախագահ
ՀՀ վարչապետի պաշտոնից Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ պահանջում են Տ.Սարգսյանի պատիժը և պահանջելու են մինչև վերջ: Գրիգորյանը նշել էր, որ Տ.Սարգսյանը օֆշորային սկանդալի գլխավոր մասնակիցն է եղել, «Նաիրիտն» է կործանել, և դա հիմնավորող փաստաթղթերը տրվել են գլխավոր դատախազություն:
Ի՞նչ փուլում է Տիգրան Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու հարցը, հետաքրքրվեցինք Աշոտ Գրիգորյանից:
«Ընդդիմությունը բավականին լավ այդ ուղղությամբ աշխատում է, այդ գործը կթողնենք ընդդիմության վրա, որովհետև նրանք շատ տրամադիր են այս ամեն ինչը մինչև վերջ պարզելու: Մեր խնդիրը կլինի «Նաիրիտը» վերաթողարկելու հարցը: Համոզված եմ, որ այդ ընթացքում բացվելու են բոլոր այդ հանցագործություները փաստերով, որ կատարել է նախկին վարչապետը: Եվ ընդդիմությունը կկատարի իր պարտքը և նրան քարշ կտա արդարադատության առաջ՝ պատասխան տալու»,- ասաց Ա.Գրիգորյանը: