Քառյակը 2017-ի ԱԺ ընտրություններում հանդես կգա մեկ միասնական թիմով, գլխավոր ջութակի դերում լինելու է ԲՀԿ-ն. «Հրապարակ»

«Մեր աղբյուրների տեղեկացմամբ, ոչ իշխանական քառյակի ստեղծումը շատ ավելի հեռուն գնացող նպատակներ է հետապնդում՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններում մեկ միասնական թիմով հանդես գալու»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Այսինքն` ստեղծվելու է մինի-ՀԱԿ, բայց այս անգամ գլխավոր ջութակի դերում է լինելու ԲՀԿ-ն: Բայց քանի որ առաջիկա աշնանը որոշակի զարգացումներ են սպասվում, քառյակի գաղափարախոսները կարծում են, որ հնարավոր է ֆորսմաժորային զարգացումներ լինեն, ուստի, ժամանակից շուտ են ակտիվացել, այդ իսկ պատճառով Ստեփան Մարգարյանը նպատակահարմար գտավ բարձրաձայնել, որ քառյակի համագործակցությունը Քոչարյանի հետ չի բացառվում:

Սրանով է բացատրվում նաև ԲՀԿ-ի դեմարշը ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանի նկատմամբ՝ ի պատասխան Քոչարյանի քննադատության: Ինչպես նաև ամեն գնով Րաֆֆուն «Ժառանգության» գլխին պահելու անհրաժեշտությունը: Եվ այս կոնտեքստում չտեղավորվողները, բնականաբար, պետք է դուրս մղվեին, ինչպես պատահեց Ստեփան Սաֆարյանի հետ, ով հայտնի է իր հակաԲՀԿ-ական ու հակաքոչարյանական տրամադրվածությամբ: Կա նաև Հովիկ Աբրահամյանի հարցը, որովհետև նա ևս քառյակը «կառավարելու», ինչպես նաև 2017-ին ԱԺ 35 տոկոսի փաթեթը տնօրինելու ծրագրեր ունի»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս