Նախարարներն՝ ընդդեմ մանրադրամների. «Հարգանքը պետք է լինի փոխադարձ» (տեսանյութ)
«Վարչապետի ներկայացրածը շատ հստակ էր և հարգանքը պետք է լինի փոխադարձաբար: Եվ այդ առումով արտահայտելու ձևերը պետք է լինեն առավել ընդունելի և ժողովրակավարական պետությունների նման»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հարցին՝ նախարարը կդիմի՞ դատարան կամ իրեն տուժված համարո՞ւմ է, Ա.Ասատրյանը պատասխանեց, թե նման խնդիր չունի:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ընդհանրապես հրաժարվեց մեկնաբանել կատարվածը: «Վարչապետը սպառիչ անդրադարձավ»,- ասաց նա ու շտապ հեռացավ:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱԺ արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի ընդունման ժամանակ ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներն ու մի խումբ մանկավարժներ մանրադրամներ էին նետել նախարարներ Արտեմ Ասատրյանի և Արմեն Աշոտյանի ուղղությամբ:
Իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում ասել էր. «Անընդունելի է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ նվաստացման և ճնշումներ գործադրելու փորձերը, ինչպես օրինակ` պատգամավորների և նախարարների ուղղությամբ մանրադրամներ նետելն է»
Մանրամասները՝ տեսանյութում