Բաժիններ՝

Մամիկոն Խոջոյանի մահվան պատճառները հայտնի են. shamshyan.com

77-ամյա նախկին գերու մահվան պատճառները հայտնի են. դստեր արցունքները դեռ չեն չորացել, ամեն օր նայում է պատից կախված հոր նկարին, հիշում նրա մարմնի վերքերը ու…
Գերությունից խոշտանգված վիճակում մարտի 4-ին վերադարձած եւ մայիսի 20-ին մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի մահվան պատճառները հայտնի են:

Նա մահացել է դիզվառելիքի ներարկումից: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա դուստրը՝ Հեղինե Խոջոյանը:

Տիկին Հեղինեն նշեց, որ մինչեւ հիմա իր արցունքները չեն չորացել: «Ամեն օր նայում եմ պատից կախված հորս նկարին, հիշում նրա մարմնի վերքերը ու խեղճացած վիճակը եւ արցունքները ինքնըստինքյան գլորվում են աչքերիցս: Նրանք ոչ միայն հորս տանջեցին, այլեւ մի ամբողջ գերդաստանի»,- ասաց նախկին գերու դուստրը, ինչպես նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում, ինչպես արդեն հայտնել էինք, կդիմեն Եվրոդատարան:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս