Ինչ եղավ, երբ 2 զինծառայող «Կիրովի» այգու մոտ տղա համասեռամոլին շփոթեցին կին մարմնավաճառի հետ
Դատարան է ուղարկվել երկու զինծառայողների դեմ հարուցված քրեական գործը:
Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելով, զորամասն ինքնակամ թողնելով, Երևան քաղաքի «Կիրովի» անվան զբոսայգու մուտքի մոտ հանդիպելով կանացի հագուստներ հագած համասեռամոլ տղային և համոզված լինելով, որ նա կին մարմնավաճառ է, վերջինիս հետ նույն այգում սեռական հարաբերություն ունենալու դիմաց պայմանավորվել և վճարել են 19.000 դրամ գումար:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչություն՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին, կամ խոշոր վնաս` պետական կամ հասարակական շահերին): Որպես խափանման միջոց է ընտվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: