Քաղաքական մեծամասնությունը միայնակ է մնացել նիստերի դահլիճում

Ազգային ժողովի արտահերթ նիստում օրակարգը սպառելուց և կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունելուց հետո քիչ առաջ մեկնարկեց ԱԺ երկրորդ արտահերթ նիստը: Գրանցվել են 68 պատգամավորներ: Ոչ իշխանական ուժերը բացակայում են:

Զեկուցողները շատ կարճ ելույթներով առաջարկում են ամբողջությամբ ընդունել օրինագծերը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պարբերաբար դահլիճ է հրավիրում պատգամավորներին:

Չնայած դրան, քվեարկությունը սկսվելուց հետո դահլիճում քվորում չկա կամ պատգամավորները մոռանում են քվեարկել, որոշ օրինագծերի քվեարկության ժամանակ չի ապահովվում անհրաժեշտ 66 ձայնը:

Տեսանյութեր

Լրահոս