«Սովորական կուսակցական հավաք էր». Շարմազանովը՝ ՀՀԿ-ականների ծաղկաձորյան հավաքի մասին (տեսանյութ)

«Սովորական կուսակցական հավաք էր: Ծաղկաձորը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Հայաստանի Հանրապետությունը բոլորիս տունն է, ինչպես և ձերը: Քննարկում էինք սովորական հարցեր, եթե հրապարակվելու լիներ, նաև ձեզ կասեինք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով երեկ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ականների փակ հավաքը:

Նրա խոսքով՝ եղել է մտերմիկ կուսակցական հավաք, որպիսիք պարբերաբար բնույթ են կրում:

168.am-ի դիտարկմանը, որ խոսք կա, որ ՀՀԿ դիրքերի ամրությունն է եղել օրակարգի թեման, Շարմազանովը պատասխանեց. «Հանրապետականի դիրքերն այնքան ամուր են, որ 2012 և 2013 թթ. ընտրություններում հաջողության ենք հասել և 14 թ.-ին 80 համայնքներում ՏԻՄ ընտրություններում 60% ձայնը տվել է ՀՀԿ-ին»:

Շարմազանովը չհամաձայնեց, որ կուտակայինի հետ կապված ՀՀԿ դիրքերը անկայուն է դարձել. «Կուտակայինը 67 ձայնով անցավ: Հանրությունը բողոքում է նախորդից, բնական է, որ այս կամ այն մասը կարող է կողմ կամ դեմ լինել: Վայ էն պետությանը, որտեղ բոլորը ծափահարում են»:

մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս