Քաղաքական մեծամասնության հռետորիկան ագրեսիվ է դարձել. Ռուբիկ Հակոբյան

ԱԺ քաղաքական մեծամասնությունը խոսում է բացարձակ ուժի դիրքերից, խախտում է օրենքները, հռետորիկան է ագրեսիվ դարձել, որին ընդդիմադիրները, թեև չուզենալով, պատասխանում են: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

«Այս ճգնաժամը բացարձակապես մեծամասնության պատճառով է առաջացել»,- հայտարարեց նա:

Հակոբյանի խոսքով՝ ԱԺ նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ քառյակն առաջարկել էր, որ այն օրինագծերը, որոնք չեն անցել հանձնաժողովներով, հանել օրակարգից, բայց չհամաձայնեց:

Տեսանյութեր

Լրահոս