Մեր դիրքորոշումները շատ ավելի կոշտ են լինելու. Լևոն Զուրաբյան

«Կուտակայինի այս օրինագիծը հանրային հնչեղություն ունեցող օրենք է, և իշխանությունը խոստացել էր, որ լայն հանրային քննարկում կլինի: Նման օրենք հնարավոր չէ անցկացնել առանց հանրային աջակցության: Բայց սրա արդյունքում պետք է ստացվեր Սերժ Սարգսյանի ասածը՝ ժողովրդի 80%-ը դեմ է, և քննարկումը կբացահայտեր միայն օրինագծի մերժումը: Դրա համար որոշեցին առանց քննարկման, զոռբայությամբ ու մի շարք օրենքների քողածածկույթով, շտամպովկայի տակ անկցացնել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով օրվա առաջին կեսին ԱԺ արտահերթ նիստում կուտակայինի վերաբերյալ աղմկոտ քվեարկության մասին:

Ըստ նրա՝ խախտվել են մի շարք օրենքներ, ինչից եզրակացրեց, որ մեծամասնությունը չի հարգում ժողովրդին, օրենքը և պառլամենտարիզմի սկզբունքները:

«Ինչ ցանել են, այն էլ կհնձեն: Այսինքն՝ սրա հետևանքները իրենք շատ արագ կտեսնեն: Չի կարելի անարգել ժողովրդավարության սկզբունքները: Մեր դիրքորոշումները շատ ավելի կոշտ են լինելու աշնանը, քան եթե գնային համագործակցության ուղիով»,- ասաց Զուրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս