«Քանաքեռ ՀԵԿ»-ի ջրանցքում դի է նկատվել
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/jrancq.jpg)
Հունիսի 21-ին, ժամը 13.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Քանաքեռ ՀԵԿ»-ի ջրանցքում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն