Բաժիններ՝

«Արթիկ» ՔԿՀ-ի պաշտոնատար անձինք խոչընդոտել են հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուն. կալանավոր

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Համլետ Ղ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ կալանավոր Համլետ Ղ.-ի հաղորդման` «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մի շարք պաշտոնատար անձինք 2014թ. մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում խոչընդոտել են իրեն հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուն, տարբեր ատյաններ բողոքներ չներկայացնելու համար տվել են սպառնալիքներ, դատապարտյալների շրջանում տարածել են իրականությանը չհամապատասխանող լուրեր` իր կողմից քրեակատարողական հիմնարկի վարչակազմին դատապարտյալների և քրեակատարողական հիմնարկում կատարվող դեպքերի մասին տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս