Լարված իրավիճակ Քաջարանում. «Հրապարակ»

«Քաջարանում լարված իրավիճակ է: Հունիսի 24-ին կայանալու է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության փայատերերի ժողովը, որի ժամանակ էական փոփոխություններ են կատարվելու կոմբինատի կառավարման համակարգում»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Ինչպես արդեն հայտնի է՝ կոմբինատի երկարամյա տնօրեն, ըստ տեղացիների ինֆորմացիայի, մոտ 12 տոկոսի փայատեր Մաքսիմ Հակոբյանը կդադարի տնօրեն լինելուց, կդառնա փայատերերի խորհրդի նախագահ:

Տնօրենի պաշտոնը կոմբինատի մոտ 75 տոկոսի փայատեր գերմանական «Քրոնիմետ մայնինգ» ընկերության կողմից անցկացված մրցույթի արդյունքում շահել է ոմն ավստրալացի, ով, Քաջարանում շրջանառվող լուրերով, ստանալու է ամսական 9 միլիոն 600 հազար դրամ աշխատավարձ: Նոր նշանակվելիք տեղակալներն ու նրա հետ եկող 20 հոգանոց թիմը, ըստ լուրերի, նույնպես ֆանտաստիկ աշխատավարձեր են ստանալու, մինչդեռ նախկիններն ստանում էին առավելագույնը 3-5 հազար դոլար:

Նոր տնօրենը միջազգային մրցույթի արդյունքում է ընտրվել և գալիս է իր 20 հոգանոց թիմով: Այսինքն՝ Մաքսիմ Հակոբյանը հեռանում է իր թիմի հետ, որոնց խոստացել է անաշխատանք չթողնել: Բանն այն է, որ նա ձեռք է բերել Ախթալայի կոմբինատը, որը սնանկացման արդյունքում աճուրդի է հանվել»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս