Հրայր Թովմասյանը մտադիր է կադրային կրճատումներ անել ԱԺ-ում. «ՀԺ»

«Խորհրդարանում նոր խմորումներ են հասունանում: ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանը, ըստ մեր աղբյուրների, առաջիկայում մտադիր է կադրային կրճատումներ անել որոնց մասին ոմանք արդեն բանավոր ծանուցվել են»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Մեզ հայտնի դարձավ, որ Թովմասյանը աշխատակազմի հաստիքացուցակին ծանոթանալիս հայտարարել է, որ այն խիստ ուռճացված է, և կրճատումներն էլ էական են լինելու:

Ըստ մեր տեղեկությունների. Թովմասյանն ասել է, որ նախ կրճատվելու են պայմանագրային աշխատողները, հետո հերթը, ըստ ամենայնի, կհասնի կրճատված դրույքներով աշխատող աշխատակիցներին»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս