Բաժիններ՝

Աղմկահարույց գործով մեղադրյալի շորերի վրա սպանվածի արյունը չի եղել. epress.am

15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգորցևի (լուսանկարում) շորերից վերցված արյան նմուշի փորձաքննությունը ցույց է տվել, որ շորերի վրա սպանվածի արյունը չի եղել: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է Կունգորցևի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
«Կարեն Կունգորցևի այն գրպանից էին վերցրել արյան նմուշը, որտեղ իբր եղել է այն դանակը, որով սպանվել է երիտասարդը: Փորձաքննությունը ցույց է տվել, որ այդ արյան նմուշն այլ արյան խմբի է եղել»,- ասել է Պապիկյանը:
Փաստաբանը նշել է, որ փորձաքննության արդյունքները ստանալուց առաջ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանը հինգերորդ անգամ բավարարել է Կարեն Կունգորցևի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս