«ԴԵՄ ԵՄ» շարժման անդամներին սխալ է ներկայացվում իրադրությունը. Վահրամ Բաղդասարյան

«Կեղծիքների կնքահայրերը գիտեք ովքեր են 90-ականներին»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ թվելով 1990-ականներին տեղի ունեցած ընտրություննեը և նշելով, թե այն ժամանակ կեղծելու այնպիսի մեխանիզմներ էին մտածել, որոնցից մինչև հիմա փորձում են ձերբազատվել, դեռ ամբողջությամբ չի հաջողվել, բայց քիչ է մնացել:

Նրա խոսքով՝ այն ժամանակ ՀՀ-ն կորրծանման եզրին էր, ժողովուրդը փրկեց, իսկ հիմա «մեղա են գալիս»:

«Ինչ-որ մարդիկ պաշտպանում են Արծվիկ Մինասյանին»,- նշեց Բաղդասարյանը ու հարցրեց հենց Մինասյանին՝ «Դուք պաշտպանվելու կարիք ունե՞ք»:

Նրա բնորոշմամբ՝ երեկ ԱԺ նիստի սկզբում կատարվածը զավեշտ էր, ոմանք ուզում են ԱԺ բնականոն աշխատանքը խաթարել, բայց չի հաջողվում. «Պեղումների մասին էիք խոսում: Ես պեղումներ եմ արել Դաշնակցության մեջ և հայտնաբերել եմ ժառանգական-դաշնակցական Ռուբիկ Հակոբյանին»:

Բաղդասարյանը նշեց, որ օրենքը նախկինի համեմատ բավականին նորույթ է և պետք է ճիշտ մատուցել հանրությանը, ոչ թե գրգռել, մինչդեռ «ԴԵՄ ԵՄ» շարժման անդամներին սխալ է ներկայացվում իրադրությունը:

Տեսանյութեր

Լրահոս