Իշխանությունը PR ակցիա է անում, հետո բերում է իր ուզած օրինագիծը. Ռուբիկ Հակոբյան

«Ո՞վ է պնդաճակատ, ո՞վ է, որ չի գնահատում այս մարմնի հեղինակությունը, ո՞վ է, որ անիմաստ տեղը հակասություն է ստեղծում»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում կուտակայինի վերաբերյալ իր ելույթում հարցադրում արեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ խոսելով երեկ ՀՀԿ ներկայացուցիչների կողմից հնչեցված հայտարարություններին:

Ըստ նրա՝ Հայաստանը վերածվել է «բանանային պետության», որն ընդամենը կոշտ ավտորիտարիզմով է ղեկավարվում: Հակոբյանի կարծիքով՝ այսօրվա երիտասարդությունն այլևս չի հավատում իշխանությանը, իսկ իշխանությունը PR ակցիա է անում, որ իբր քննարկում է կազմակերպում, հետո բերում է իր ուզած օրինագիծը:

Ռ.Հակոբյանը մի շարք կառուցողական առջարկություներ արեց իշխանությանը՝ վերջ տալ ստվերին, վերջ տալ մենաշնորհներին, վերջ տալ ՏԻՄ և պետական կառավարման համակարգը ազգ ու բարեկամով լցնելուն, երբ լավագույն կադրերը հեռանում են ՀՀ-ից, վերջ տալ արտաքին աշխարհում Հայաստանի համար տեր փնտրելուն:

«Էսքանը հերիք է մի գիշերվա համար: Տղայական դաս տալու փոխարեն, եթե ընդունեք այս առաջարկները, Հայաստանը կփայլի»,- նկատեց Հակոբյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն չի գիտակցում, որ քաղաքական ակապելլա է դարձել:

Տեսանյութեր

Լրահոս