Սերժ Սարգսյանի նպատակը ՀՀԿ-ի ներսում տիրող խուճապային տրամադրությունների ցրումն է. «Ժողովուրդ»

«Այսօր, Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում, Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, կառավարությունը և ԱԺ ՀՀԿ խմբակցությունն անցկացնում են փակ հավաք»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Այս հանդիպումն իր ֆորմատի մեջ աննախադեպ է, քանի որ հանրապետության նախագահը կուսակցապաշտոնեական այսպիսի հավաք միայն Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ գրասենյակում է անցկացրել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնած հավաքի գլխավոր նպատակը ՀՀԿ-ի ներսում տիրող խուճապային, անկումային տրամադրությունների ցրումն է, և հավաստիացումը, որ ինքը վերահսկում է երկրում ընթացող բոլոր գործընթացները, և ՀՀԿ-ականներն ամենևին կարիք չունեն տարբեր անկյուններում իրենց նոր հովանավորներ փնտրել: Վերջում նախատեսվում է աննախադեպ ճոխ ֆուրշետ»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս