 
                        Անհրաժեշտ կլինի ևս մեկ նստաշրջան
 
                                    Երեկ ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնությունը չկարողացավ ընդունել որոշման նախագիծը, որով առաջարկվում էր արտահերթ նստաշրջանում քննարկվող հարցերը երկրորդից երրորդ ընթերցում անցկացնել հատուկ կարգով`երկրորդ ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում: Այս որոշման նախագծի օգտին քվեարկեց ընդամենը 64 պատգամավոր, և քանի որ քվորում չապահովվեց, որոշումը չընդունվեց: Այսպիսով՝ այս օրենքները երրորդ ընթերցմամբ ընդունելու համար կառավարությունը պարտադրված է լինելու ևս մեկ արտահերթ նստաշրջան հրավիրել, որը կարող է լինել մյուս շաբաթ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        