Փոխոստիկանապետը ներկայացրել է տուգանքների չափերի փոփոխությունները
«Էապես առաջարկում ենք նվազեցնել տուգանքի չափերը, ինչը բազմիցս քննարկվել է»,- այսօր ԱԺ նիստում արագաչափերի և կարմիր գծերի հետ կապված խախտումների դեպքում պատժամիջոցների փոփոխությունները ներկայացնելով, հայտարարեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը:
Կառավարությունն առաջարկում է կարմիր գծի խախտման համար տուգանքները մոտ կրկնակի իջեցնել, իսկ արագությունը 1-10 կմ գերազանելու դեպքում 1 կմ-ի համար սահմանել 1000 դրամ՝ նախկին 10 հազարի փոխարեն: Օրինակ՝ եթե 60 կմ/ժամ է սահմանված արագությունը, ևս 10 կմ/ժամ զիջում կա, նախկինում տուգանքը 10,000 դրամ էր, այսօր, եթե գերազնացեն, կպատժվեն յուրաքանչյուր 1 կմ համար 1000 դրամով, 11-20 կմ գերազանցելու դեպքում կպատժվի յուրաքանչյուր 1 կմ համար 1500 դրամով: Մայրուղու վրա նույնպես արագության գերազանցման փոփոխություններ կան:
Ա.Օսիկյանը նշեց, որ համոզված չէ, որ այս նոր սահմանումները այլևս չեն փոփոխվի: Ըստ նրա՝ կախված իրավիճակից հնարավոր են փոփոխություններ, և այդ պատճառով է, որ Վարչական իրավախախտումների օրենսգիրքն ամենաշատ փոփոխվածն են: