«Դա իրենք գաղտնի են պահում». ՀԾԿՀ նախագահը՝ ռուսական ընկերությունների ղեկավարների բարձր աշխատավարձերի մասին. «ՀԺ»

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ մեր թղթակցի հարցերին ի պատասխան հայտնել է, թե ինքը չգիտի` որքան աշխատավարձ է ստանում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» տնօրենը»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

««Դա իրենք գաղտնի են պահում, ես հաստատապես կարող եմ ասել, որ չգիտեմ, թե որքան է նրա աշխատավարձը»,- ասել է Նազարյանը` հավելելով, որ չգիտի նաեւ, թե որքան աշխատավարձ է ստանում «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրենը: Այստեղ էականն այն է, որ այդ պաշտոնավորների աշխատավարձերը ներառված են էլեկտրաէներգիայի եւ գազի սակագներում:

Ըստ որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների, վերը նշված պաշտոնյաների աշխատավարձերը ամսական մի քանի տասնյակ հազար դոլար են, եւ դրա դիմաց վճարում ենք մենք` սպառողներս:

Ի դեպ, երեկ ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող բարձրացման առիթով կազմակերպված լսումների ժամանակ սակագնի բարձրացման հիմնավորումները կասկածելի թվացին անգամ իշխող ՀՀԿ-ի պատգամավորերին: ՀԾԿՀ-ն իր նախաձեռնությամբ ցանկանում է այս տարվա օգոստոսի մեկից բարձրացնել էլէներգիայի սակագինը գործող 38 դրամից մինչեւ 41.8 դրամ»

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս