Կենտրոնական բանկը կորպորատիվ միջոցառում անցկացնելու համար 1 մլն դրամով «փակել» է Գառնիի տաճարը. news.am
Պատմամշակութային հուշարձանների տարածքում կորպորատիվ միջոցառումները թույլատրվում են օրենքով, իսկ մեկ օրով հուշարձանը «փակելու» համար պետք է վճարել 200-ից 700 հազար դրամ: Այս մասին NEWS.am-ին ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը՝ անդրադառնալով սոցկայքերում տարածված լուրերին, թե Զվարթնոցի տաճարում խրախճանք է օրերս կազմակերպվել:
«Խրախճանքների մասին խոսք լինել չի կարող, պարզապես միջոցառումներ են թույլատրվում, որոնց մեջ նաեւ ֆուրշետն է մտնում: Կոնկրետ Զվարթնոցի դեպքի համար ասեմ, որ այնտեղ միջոցառում է կազմակերպել «Քեմփ վենչուրս» ընկերությունը, որին մասնակցել են հայ եւ ռուս գործարարներ, եղել է մրցանակաբաշխություն, իսկ վերջում արդեն ֆուրշետ: Նմանատիպ միջոցառումներն օրենքով թույլատրվում են, քանի որ սրանք հուշարձանը գովազդելու համար քարոզչական եւ հանրահռչակման միջոցառումներ են»,- ասել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: