Հայաստանում երկրորդ պետական լեզու չի կարող ընդունվել. Հերմինե Նաղդալյան

Հայաստանում ռուսերենը որպես պետական լեզու ստիպել ընդունելու հիմնավորումներ չկան: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԺ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Որևէ արգումենտացիա գոյություն չունի և «ստիպել» բառն անընդունելի է»,- ասաց նա:

Նաղդալյանը նշեց, որ երկրորդ պետական լեզու ճանաչվում է այն ժամանակ, երբ երկիրը մոնոէթնիկ չէ: Մինչդեռ, ըստ նրա, Հայաստանը 97%-ով հայերից բաղկացած մոնոէթնիկ պետություն է, և ո՛չ ռուսերենը, ո՛չ անգլերենը, ո՛չ սիրո լեզու համարվող ֆրանսերենը, ո՛չ պարսկերենը չի կարող ընդունվել որպես երկրորդ պետական լեզու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30