
Օձեր են հայտնաբերվել

Հունիսի 15-ին, ժամը 13.07-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի Խաչիկ Սարգսյան փողոցի թիվ 3 տան բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Հունիսի 15-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 109 տան բակում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Արտակարգ իրավիճակների նախարարություն