Բաժիններ՝

Շիրակում որդին ծեծել է ծնողներին. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ` Շիրակում 35-ամյա տղամարդը ծեծել է ծնողներին` նախ հորը, ապա` մորը: Ընտանիքում` հոր եւ որդու միջեւ կենցաղային հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, որի ժամանակ վերջինս ծեծել է հորը: Մայրը փորձել է միջամտել եւ դադարեցնել հոր ու որդու վիճաբանությունը, որի հետեւանքով տղան հարվածներ է հասցրել նաեւ մորը:

Շիրակի ոստիկանությունը պարզել է, որ սա որդու կողմից ծնողներին ծեծի ենթարկելու առաջին դեպքը չէ, և որ ավելի վաղ ևս ծնողները ծեծի են ենթարկվել. որդին ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել նրանց, որի հետևանքով հորը պատճառել է առողջությանը թեթև վնաս՝առողջության կարճատև քայքայումով:

8-ամյա կրթությամբ 35-ամյա որդուն մեղադրանք է առաջադրվել ծնողներին ծեծելու համար:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս